Գյումրիում անհանգիստ է. սպանել են քաղաքապետի փեսային, վրաերթի են ենթարկել քննիչին

Գյումրիում անհանգիստ է. սպանել են քաղաքապետի փեսային, վրաերթի են ենթարկել քննիչին
Գյումրիում անհանգիստ է. սպանել են քաղաքապետի փեսային, վրաերթի են ենթարկել քննիչին

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանությամբ զբաղվող քննիչին վրաերթի ենթարկելու մեջ ՀՀ գլխավոր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը քաղաքական ենթատեքստ չի տեսնում: Այդ մասին նա հայտարել է այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ, ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, այսօր գիշերը Ռաֆիկ Մուրադյանը վրաերթի է ենթարկել ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության փոխգնդապետ, 1954 թ. ծնված Վահրամ Բեյբությանին: Նա ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել էր, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Հետագայում նրան բերման էին ենթարկել:

Ղուկասյանի աղջկա փեսացուին՝ Կարեն Եսայանին սպանել են երեկ՝ ապրիլի 12-ին: Այդ առթիվ Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) և 235 հոդվածի (ապօրինի զենք–զինամթերք կրել, պատրաստել, օգտագործել) հատկանիշներով։

© Medialab.am