Արցախը գրեթե ամբողջությամբ դատարկ է. Արտակ Բեգլարյան 

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրել է. «Արցախը գրեթե ամբողջությամբ դատարկ է․ մնացել է մի քանի 100 մարդ, որոնք ևս հեռանում են։ Պատրաստվո՞ւմ են, արդյոք միջազգային դիտորդները ստուգելու, թե Ալիևի ցեղասպան ռեժիմը ինչպես է պաշտպանում կենդանիների իրավունքներն ու անվտանգությունը։

Միջազգային ամուր երաշխիքների առկայության դեպքում մարդիկ կվերադառնան իրենց տներ»։