Գերեվարված հայրենակիցների վերադարձնելու հարցում կա առաջընթաց․ Փաշինյան

Գերեվարված հայրենակիցների վերադարձը մեզ համար կարևորագույն խնդիր է և այդ հարցում որոշակի առաջընթաց արձանագրվել է։ Այդ մասին քիչ առաջ իր ուղերձում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս պահին համաձայնեցվել է սկզբունքը, որ բոլորը պետք է փոխանակվեն բոլորի հետ։ Ընդ որում, ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլև պատերազմից առաջ հայկական և ադրբեջանական կողմում գերի ընկած մարդիկ պետք է վերադարձվեն։ Ու հիմա մեր խնդիրն է անել այնպես, որ ոչ միայն վերադարձնենք նրանց, ում գերեվարված լինելու փաստը այս պահին հաստատված է պաշտոնապես, այլև մեխանիզմներ ստեղծենք, որ հետագայում կհաստատվեն ալ անուններ ևս, նրանց վերադարձի համար խնդիրներ չստեղծվեն։ Այստեղ պետք է մեզ որոշակի համբերություն, և ես կարծում եմ, հաջողություն կունենանք», ասել է վարչապետը։

Ուղերձով դիմում եմ ժողովրդին։

Ուղերձով դիմում եմ ժողովրդին։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Friday, December 4, 2020