Բուլղարական PIK լրատվական կայքում մարտի 17-ին հրապարակվել է Բուլղարիայի մշակույթի, սպորտի և գիտության ոլորտների հայտնի գործիչների՝ հայ ռազմագերիների և պատանդներին անհապաղ և առանց նախապայմանների վերադարձնելու մասին կոչը, որը հասանելի է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նշյալ կոչին միացել են հետևյալ գործիչները.
հայտնի իլյուզիոնիստ Ասթորը
կոմպոզիտոր, երաժիշտ, բանաստեղծ և երգիչ Հայկաշոտ Աղասյանը
թենիսիստուհի, «Մալեևի» թենիս ակումբի գլխավոր մարզիչ Յուլիա Բերբերյանը
լրագրող, բանաստեղծ, խմբագիր, քննադատ, հրապարակախոս, ռադիո և հեռուստատեսային ալիքների տնօրեն, հրատարակիչ և հասարակական գործիչ Իվան Գրանիտսկին
գրող և բանաստեղծ, Դամյան Դամյանովի կին Նադեժդա Զախարիևան
գրող, Բուլղարիայի գրողների միության նախագահ Բոյան Անգելով Իվանովը
Բուլղարիայի բադմինտոնի ֆեդերացիայի նախագահ Բյուզանդ Կասաբյանը
պատմաբան, ակադեմիկոս Գեորգի Մարկովը
կոմպոզիտոր, Բուլղարիայի կոմպոզիտորների միության նախագահ Ցենկո Մինկինը
ըմբշամարտիկ, դասական ոճի ըմբշամարտի գլխավոր մարզիչ, օլիմպիական երկակի չեմպիոն Արմեն Նազարյանը
ծանրորդ, երկակի օլիմպիական չեմպիոն և մարզիչ Նորայր Նուրիկյանը
Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վասիլ Պրոդանովը
հասարակական գործիչ, հրապարակախոս, քաղաքական գործիչ, պատմաբան և ազգագրագետ Ստոյան Ռայչևսկին
կինոօպերատոր, սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր և մանկավարժ Լյուդոմիր Խալաչևը: