Խմբակցությունից դուրս գալու դիմում եմ ներկայացրել։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գեւորգյանը։
Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցությունը անվստահություն է հայտնել արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին։
Հիշեցնենք նաեւ, որ ավելի վաղ Վահե Գեւորգյանը ՄեդիաԼաբի հետ զրույցում նշել էր, որ մարդիկ անարդարությունը տեսնում են ու չեն կարողանում հանդուրժել։