Աղվան Հովսեփյանի առանձնատունը թալանած անձը ձերբակալվել է․ Factor.am

Դեկտեմբերի 18-ին թալանել են ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Հայաստանի քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի՝ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում գտնվող առանձնատունը։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը Factor.am-ին հայտնեց, որ դեկտեմբերի 18-ին ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժին, որ Բյուրական գյուղի առանձնատներից մեկից գողություն է կատարվել։

«Ոստիկանության և Քննչական կոմիտեի նախաքննական մարմնի ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14․30-ին, բերման է ենթարկվել նույն գյուղի մի բնակիչ, որը տվել է խոստովանական ցուցմունք, որ նշված բնակարանային գողությունը կատարել է ինքը և ներկայացրել է գողոնը»,- ասաց Գաբրիելյանը։

Խոստովանական ցուցմունք տված անձը ձերբակալվել է, կատարվում է նախաքննություն։