Մանվել Գրիգորյանն իրեն պատկանող 109 միավոր անշարժ գույքը փոխանցում է դատարանի դեպոզիտ հաշվին

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանն իրեն պատկանող «Արա և Այծեմնիկ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը, 109 միավոր անշարժ գույքը փոխանցում է դատարանի դեպոզիտ հաշվին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 5-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այս մասին ասաց նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը` հրապարակելով Մանվել Գրիգորյանից ստացված գրությունը:

Գրիգորյանի պաշտպանները միջնորդել են նաև Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխել՝այլընտրանքային խափանման միջոցով, քանի որ Գրիգորյանի առողջական վիճակը գնալով ավելի է վատանում: