Վարչապետը, նրա կինը հայտնում են մեզ իրենց հիվանդանալու մասին, դուք փնտրում եք թաքնված իմաստներ․ Լիլիթ Պիպոյան

Երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Մեր հասարակության մեջ խորամանկությունը արժևորվում է որպես կարևոր հատկանիշ։ Ոչ խորամանկ, ուղղամիտ և ուղղախոս մարդը հաճախ ընկալվում է որպես հիմար, «հարիֆ»։ Խոսքի մեջ արտահայտաց մտքի նկատմամբ սովորաբար անվստահություն է ցուցաբերվում և փնտրվում են ծպտված երկրորդ, երրորդ իմաստներ։

Վարչապետը, նրա կինը հայտնում են մեզ իրենց հիվանդանալու մասին, կիսվում երեխաների վիճակի մասին տեղեկություններով ու տագնապով։ Բայց դուք չեք ուզում հավատալ դրան։ Դուք փնտրում եք թաքնված իմաստներ։ Ինձ անձամբ սա շատ է հոգնեցնում և զայրացնում։

Մի՛ արեք այդպես։ Գոնե հոգեբան եղեք – դեմքերից, ձայնի ինտոնացիայից պարզ երևում է, որ ընտանիքը փորձության մեջ է։ Գնահատեք անկեղծությունը, չէ՞ որ նման բան չենք տեսել մինչ այդ։ Կարեկից եղեք։ Վերջ տվեք խորամանկ արևելցու կասկածամտությանը»։