Վթար Ալագյազ-Արթիկ ճանապարհին. վարորդը մահացել է

Հեղինակ MediaLab

Ապրիլի 29-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ճանապարհի 21-րդ կմ-ին «ՎԱԶ-212140» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրասյանը, այնուհետև՝ պատին. վարորդը՝ 30-ամյա Նժդեհ Մանուկյանը, մահացել է:

Կատարվում է քննություն, տեղեկացնում է ոստիկանությունը: