Ամսական 68.000 դրամ աջակցության ծրագրի շրջանակում նախատեսված գումարն արցախցի կենսաթոշակառուներին այսուհետ կվճարվի Արցախի Հանրապետությունից

4 ամիս ժամկետով՝ ամսական 68,000 դրամ աջակցության ծրագրի շրջանակում նախատեսված գումարն արցախցի կենսաթոշակառուներին այսուհետ կվճարվի Արցախի Հանրապետությունից։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Անկախ էլեկտրոնային դիմումների մերժման հանգամանքից՝ կենսաթոշակառուներին գումարը կտրամադրվի կենսաթոշակի հետ միասին։