Ծնվել է Ջեյ Դի Վենսի չորրորդ երեխան


ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և նրա կինը՝ ԱՄՆ երկրորդ տիկին Ուշա Վենսը, հայտնել են իրենց չորրորդ երեխայի ծննդյան մասին։ Նորածին տղային անվանել են Ալեք Նիլ Վենս։

«Ուրախությամբ հայտնում ենք, որ այսօր առավոտյան ծնվել է մեր տղան՝ Ալեք Նիլ Վենսը։ Ուշան և երեխան առողջ են և իրենց լավ են զգում, իսկ մեր երեխաներն անչափ ուրախ են իրենց փոքր եղբոր հետ հանդիպելու համար»,- X սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ փոխնախագահը։

Վենսը շնորհակալություն է հայտնել Ուոլթեր Ռիդի ազգային ռազմաբժշկական կենտրոնի և Սպիտակ տան բժշկական ստորաբաժանման աշխատակիցներին՝ ընտանիքին ցուցաբերած աջակցության և հոգատարության համար։

Ջեյ Դի և Ուշա Վենսներն արդեն երեք երեխա ունեն՝ Էվանը, Վիվեկը և Միրաբելը։ Զույգը ծանոթացել է Յեյլի համալսարանի իրավաբանական դպրոցում և ամուսնացել 2014 թվականին։