Սպային ծանր մարմնական վնասվածք հասցրածները կպատժվեն. Դավիթ Տոնոյան

Սպային ծանր մարմնական վնասվածք հասցրածները կպատժվեն. Դավիթ Տոնոյան
Սպային ծանր մարմնական վնասվածք հասցրածները կպատժվեն. Դավիթ Տոնոյան

ՀՀ ՊՆ զորամասի սպային Վայոց Ձորում ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի քննությունը գտնվում է ՀՀ պաշտպանության նախարարության վերահսկողության տակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը:

«Դեպքը մեր վերահսկողության տակ է. սպան գտնվում է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում»,- նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ ինքը և Կառավարության բոլոր անդամներն անպայման հետևողական են լինելու դեպքի բացահայտման հարցում:

«Ռազմական ոստիկանությունն էլ, քաղաքացիական ոստիկանության հետ միասին իրականացնում է օպերատիվ հետախուզական աշխատանքներ: Ամեն ինչ կլինի ազնիվ և արդար, և մեղավորներն իրենց պատիժը կստանան: