«Հայաստանը կանգնած չէ ճակատագրական այլընտրանքի առջեւ». Խոսրով Հարությունյան

Նախկին վարչապետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը չափազանցված է համարում այն մոտեցումը, որ Եվրասիական միությանն անդամակցել-չանդամակցելու հարցում ՀՀ-ն երկընտրանքի առջեւ է կանգնած: «Ի՞նչ է իրենից ներկայացնում Եվրասիական միությունը, որի մասին խոսում են Ռուսաստանի քաղաքական ղեկավարները՝ դեռ որեւէ մեկին հայտնի չէ:

Դա կոնֆեդերացիա՞ է լինելու, թե՞ այլ կառույց… Թեպետ ակնարկվում է, որ այն շատ նման պետք է լինի Եվրամիությանը՝ իր քաղաքական եւ տնտեսական բովանդակությամբ, բայց այդ բոլոր հարցերում դեռ անորոշություն կա»,- ասում է մեր զրուցակիցը: ՀՀԿ-ական պատգամավորը վկայակոչում է նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանը հռչակել է գերակա ուղղություն Եվրամիության հետ ինտեգրման քաղաքականությունը եւ հետամուտ է լինում այդ քաղաքականությանը, քանի որ Հայաստանի ժողովրդի հիմնական խնդիրն է վերադառնալ իր արժեհամակարգով այն պատմական բնօրրանը, որտեղից ինքը սկսել է: Հետեւաբար, գոնե տեսանելի ապագայում, Խոսրով Հարությունյանը մեզ համար խնդիր է համարում Եվրամիության հետ ինտեգրվելու, սերտ համագործակցելու ճանապարհով մեր կյանքը որակապես այլ մակարդակ բարձրացնելը:Կարդալ ավելին