Պաշտոնյայի կաշին պիտի լինի խաղասեղանին, որ բոլորը հստակ իմանան՝ ինչ է ձախողման գինը․ Նահապետյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իսկ երբևէ մտածե՞լ եք, որ վակցինացման դեմ դիմադրության պատճառներից մեկն էլ ձախողումների համար երբեք պատասխանատվություն չկրող, միշտ ինչ-որ արտաքին հանգամանքների վրա մեղքը գցող պաշտոնյաներն են:

Պատերազմի կառավարումից մինչև ավիացիա, արդարադատությունից մինչև հակահետախուզություն՝ չկա գեթ մեկ ձախողում, որի համար իսկապես մեղավոր ինչ-որ մեկը պատասխանատվության ենթարկվի և ասվի, որ «այս մարդուն մենք ազատել ենք, որովհետև խայտառակ ձախողել է»:

Էս պայմաններում նորմա՞լ չի, որ մարդիկ կասկածներ ունենան իրենց կյանքը վստահելու մի պաշտոնյայի ով վաղը ինչ-որ ողբերգական կիքսի դեպքում կարող է հայտարարել. «կներեք, բայց հո մենակ մենք չենք էդ սխալն արել» ու շարունակի պաշտոնավարել:

Պաշտոնյայի կաշին պիտի լինի խաղասեղանին, որ բոլորը հստակ իմանան ինչ է ձախողման գինը:

Հ.Գ. ինքս կողմ եմ պատվաստումներին և անկախ ամեն ինչից ողջամիտ եմ համարում պատվաստվելը, որովհետև դրանից եկող ռիսկերը ավելի քիչ են քան չպատվաստվելուց եկող ռիսկերը»: