Ակամա մարդասպանը դատապարտվեց 250 հազար դրամ տուգանքի

Ակամա մարդասպանը դատապարտվեց 250 հազար դրամ տուգանքի
Ակամա մարդասպանը դատապարտվեց 250 հազար դրամ տուգանքի

Մեղադրյալի աթոռին Տավուշի մարզի Հաղածին գյուղի բնակիչ, 1974թ. ծնված Դավիթ Հարությունյանն էր: Նա 2012թ. մարտի 4-ին Գանձաքար գյուղում վիճաբանել է Իջեւանի բնակիչ Գագիկ Զաքարյանի հետ, վիճաբանությունը առնչվել է Դավթի՝ Գ. Զաքարյանին ունեցած գումարային պարտքին:

Այդ ժամանակ մոտակայքում գտնվող «ՈՒԱԶ-469» ավտոմեքենայից իջել է Գանձաքարի բնակիչ Քաջիկ Մալաքյանը, ում հետ Դավիթը գործնական կապերի մեջ էր: Ք. Մալաքյանը զբաղվում էր փայտի գործով եւ անասնապահությամբ, Դավիթն էլ իր տրակտորով նրա համար գործ էր կատարում: Այդ ժամանակ Քաջիկի ձախ ձեռքին եղել է մեքենայի շարժիչը գործարկելու պտուտակ: Նա հանկարծակի աջ բռունցքով հարվածել է Դավթի դեմքին, վերջինս պատասխան հարված է հասցրել Քաջիկի դեմքին: Վերջինս կռացել է , ապա պտուտակն աջ ձեռքն է փոխանցել, պատրաստվելով նոր հարված հասցնել:

Դ. Հարությունյանը լինելով միայնակ 5 հոգու դիմաց, անհրաժեշտ պաշտպանության սահմաններն անցնելով՝ ծնկով հարվածել է Քաջիկի ճակատին: Հաջորդ օրը ստացած վնասվածքից առողջական վիճակի վատթարացման հետեւանքով Ք. Մալաքյանին տեղափոխել են Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ մարտի 12-ին մահացել է: Կարդալ ավելին