Դատարանը մերժեց վերացնել Վազգեն Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը․ Factor.am

An open court session on Vazgen Manukyan’s case took place at the Court of First Instance of Avan Administrative District in Yerevan, Armenia

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ Վահե Միսակյանի նախագահությամբ, որոշում կայացրեց ուժի մեջ թողնել Վազգեն Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը, գրում է Factor.am-ը։

Դատարանը քիչ առաջ մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը։ Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել էր նախկին վարչապետի գործով դատական գործընթացը։ Նիստի սկզբում պաշտպան Արամ Վարդևանյանը միջնորդել էր վերացնել Վազգեն Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին։

Միջնորդության հիմքում պաշտպանը նշել էր, որ նախաքննության ողջ ընթացքում Մանուկյանը չի խուսափել գործի քննությունից և պատշաճորեն ներկայացել է նախաքննական մարմնին։ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։