Փրկարարների աշխատավարձը բաձրացավ. Տեսանյութ

Փրկարարների աշխատավարձը բաձրացավ. Տեսանյութ
Փրկարարների աշխատավարձը բաձրացավ. Տեսանյութ

Կառավարության սեպտեմբերի 26-ի նիստում ընդունվեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է բարձրացնել ԱԻՆ շարքային ծառայության աշխատողների աշխատավարձը՝ 85-90 հազարից դարձնելով 130 հազար դրամ։

«ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը այս առիթով Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է.

Սիրելի փրկարարնե՛ր, քիչ առաջ ավարտվեց կառավարության նիստի հրշեջ-փրկարարների աշխատավարձերի բարձրացմանը վերաբերող հարցի քննարկումը:

Կառավարության որոշմամբ՝ հոկտեմբերի 1-ից կբարձրանա փրկարարների աշխատավարձը:

Ինչպես և խոստացել էինք՝ Էապես կբարձրանա հատկապես ԱԻՆ Փրկարար ծառայության կրտսեր կազմի աշխատավարձը:

Շնորհակալ եմ վարչապետին և կառավարությանը աջակցության համար:

Բարի և անփորձանք ծառայություն եմ մաղթում մեր փրկարարներին:

Խիղճ և խաղաղություն բոլորիս»: