Փետրվարի 6-ին Բաքվի դատարանում տեղի է ունեցել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության շինծու գործով հերթական դատական նիստը։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ նիստի ժամանակ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը ասել է, թե Բաքվի բանտում իրենց նկատմամբ վերաբերմունքը համապատասխանում է կալանքի պայմանների մասին օրենքին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Բաքվի բանտում հայերի նկատմամբ հոգեներգործուն, արգելված միջոցներ են օգտագործում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված ցուցմունքներ կորզեն։Այս մասին հայտնում է Սիվիլնեթը:
«Այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն մտահոգիչ է, այլև օգտագործվելու է տարածաշրջանում էսկալացիա հրահրելու համար: Հետախուզական տվյալներ ունենք, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն, արգելված միջոցներ են օգտագործում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված ցուցմունքներ կորզեն։ Այդ դատավարությունն օգտագործվելու է ՀՀ-ի դեմ»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հունվարի 26-ին ասել էր Փաշինյանը։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում



















