«Հարավկովկասյան երկաթուղիներում» շարունակում են կարծել, որ Երևանի կայարանը «գյուղական պեռոն» է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն ի պատասխան «Չենք լռելու» երիտաարդական նախաձեռնության կողմից օրերս հրապարակած տեսանյութի (http://www.youtube.com/watch?v=3K6z4lZQbPY&feature=channel_video_title) այսօր հայտնել է, որ Երևանի կենտրոնական երկաթուղային կայարանն ամսվա կենտ օրերին աշխատում է մինչև 20:30՝ երեկոյան ժամերին չվերթների բացակայության պատճառով: Ամսվա զույգ օրերին կայարանն աշխատում է մինչև 23:00, քանի որ ժամը 22:35 Երևանից մեկնում է Երևան-Թբիլիսի գնացքը:

Ըստ ամենայնի, Ռուսական երկաթուղիների դուստր-ձեռնարկությունը մոռացել է, որ կայարաններն ամբողջ աշխարհում տրանզիտային գոտիներ են, որոնցում, օրինակ, գիշերվա ժամը 5-ին ժամանած մարդը կարող է սպասել առավոտյան 8-ի իր գնացքին:

Այս միտքը «Հարավկովկասյան երկաթուղիները» իրենց տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ «տհաս» են համարել:

Նախևառաջ, դեռ պարզ չէ, թե այս պատմության մեջ տհասն ով է, երկրորդն էլ, նմանատիպ երևույթներն ապացուցելու են գալիս Հայաստանում ռուսական բիզնեսից որքան հնարավոր է հեռու մնալու վերաբերյալ որոշ քաղաքական և հասարակական գործիչների մտահոգությունների ճշմարտացիությունը:

© Medialab.am