Իրանը 15 օրով փակում է ՀՀ-ի և հարևան երկրների հետ ցամաքային սահմանը.Factor


Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի տարածման սպառնալիքի պատճառով Իրանի իշխանությունները 15 օրով փակում են հարևան երկրների հետ ցամաքային սահմանը։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի մաքսային ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Ռուհոլլա Լատիֆին։

Այս մասին հայտնում է factor.am-ը:

Պաշտոնյան հստակեցրել է, որ խոսքը Թուրքիայի, Իրաքի, Աֆղանստանի, Ադրբեջանի, Պակիստանի և Հայաստանի մասին է: «Կորոնավիրուսի և ներքին գործերի նախարարության տարածման դեմ պայքարի ազգային շտաբի կարգադրությանը համապատասխան՝ հարևան երկրների հետ ցամաքային սահմանը ուղևորների համար այսօրվանից փակ կլինի 15 օրով», – նրա խոսքը մեջբերել է ILNA գործակալությունը:

Հիշեցնենք, որ Իրանում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպքը գրանցվել է դեկտեմբերի 19-ին։