«Պակիստանի ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը վթարի է ենթարկվել այդ երկրի Կարաչի քաղաքում:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Geo հեռուստաընկերությանը:
Ինքնաթիռը թռիչք էր կատարում Լահորայից դեպի Կարաչի, այն վթարի է ենթարկվել օդանավակայանի մոտ: Կադրերից երևում է, որ ինքնաթիռի ընկնելու վայրում սև ծուխ է բարձրանում:
Նշվում է, որ վթարի ենարկվածը Airbus A320 ինքնաթիռ է, որի մեջ եղել է 90 ուղևոր: