Վահե Գևորգյանը նշանակվել է Չինաստանում Հայաստանի դեսպան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վահե Գևորգյանը նշանակվել է Չինաստանում Հայաստանի դեսպան։

Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

Վահե Գրիգորյանը 2021 թվականի սեպտեմբերից զբաղեցնում էր Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը։ 2024 թվականի հունվարի 10-ին Գևորգյանը վարչապետի որոշմամբ ազատվել էր ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից։