Սյունիքի դպրոցների ներկայացուցիչները հավաստագրման քննության եկել էին լավ պատրաստված, հաստատակամ. Փոխնախարար

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր հավաստագրման քննության էին Սյունիքի դպրոցների ներկայացուցիչները։ Մեծամասամբ լավ պատրաստված, հաստատակամ ու որ ասում են՝ մեր երեխաները, գիտես, որ դպրոցը նկատի ունեն, բայց հարազատի ջերմություն ու գորովանք է։

Գրեթե ամեն դպրոցում՝ Արցախից եկած երեխաներ, նույն ջերմությամբ։ Մյուս մարզերից էլ դրական տպավորությունները շատ են, բայց այսօր Սյունիքը հատկապես առանձնացավ»։