Հայաստանում չի հաստատվել կորոնավիրուսի նոր շտամով վարակվածության դեպք

Հայաստանում կորոնավիրուսի նոր շտամով վարակվածության դեպք չի հաստատվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Շտամի հայտնաբերումն իրականացվում է լրացուցիչ հետազոտության միջոցով: Մենք իրականացրել ենք մի քանի խմբաքանակների սեգմենտավորում, այդ ընթացքում չեն հայտնաբերվել նման շտամներ: Այս պահին աշխատանքներ ենք տանում, որ ավելի մեծ թվով սեգմենտավորում կարողանանք իրականացնել»,- ասաց Ավանեսյանը: