Մենք պետք է մեր վերաբերմունքով ու գործողություններով կոտրենք աուտիզմ ունեցող մարդկանց նկատմամբ կարծրատիպերը․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի էջում գրել է․

«Այսօր Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է։

Մենք պետք է մեր վերաբերմունքով ու գործողություններով կոտրենք աուտիզմ ունեցող մարդկանց նկատմամբ կարծրատիպերը և գործադրենք ջանքեր, որպեսզի նրանք դառնան հասարակության լիարժեք անդամ․ բացահայտենք նրանց կարողությունները, սովորեցնենք ինքնուրույն կյանք վարելու հմտություններ, մասնակից դարձնենք նրանց որոշումների կայացման գործընթացին, հատկապես այն որոշումների, որոնք իրենց կյանքի համար էական նշանակություն ունեն։

Ձեզ ենք ներկայացնում Աուտիզմի կենտրոնում մեր պատրաստած նյութերից մեկը»։