«Գոյ» թատրոնը միացվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին. որոշում

«Գոյ» թատրոնը միացվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ Որոշումը կայացվել է Կառավարության հերթական նիստի ժամանակ։

Որոշման հիմնավորման մեջ նշված է. «Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնի թատերախմբի միացման ձևով վերակազմակերպման և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կազմ ընդգրկելու արդյունքում կլրացվեն ֆինանսական և ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշների թերացումները, կտրամադրվեն ստեղծագործական առավել բարենպաստ պայմաններ, կմշակվի գովազդատեղեկատվական արշավի ծրագիր և կբարձրացվի թատերախմբի հանրային ճանաչելիության  մակարդակը:

Միասնական կառավարման դեպքում կբարձրանա նաև ֆինանսական, գույքային և կադրային կառավարման արդյունավետությունը»։