ՀՀ ԱԽ քարտուղարը և ԳԴՀ ԱԳՆ պետնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու գլոբալ անվտանգային հարցերի շուրջ

 ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 22-ին Բեռլինում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետնախարար Թոբիաս Լինդների հետ։

Այդ մասին տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդից, կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու գլոբալ անվտանգային հարցերի շուրջ և քննարկել երկկողմ համագործակցության զարգացման հետագա քայլերը:

ՀՀ ԱԽ քարտուղարը զրուցակցին նաև ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային խնդիրների լուծման Հայաստանի տեսլականը: