Այսու դադարեցնում ենք որևէ համագործակցություն Հանրային հեռուստաընկերության հետ. «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան

«Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը հայտարարություն է տարածել եւ նշել, որ դադարեցնում է համագործակցությունը Հանրային հեռուստաընկերության հետ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Հանրային հեռուստաընկերության ղեկավարները և պատասխանատու անձերը հավատավոր հայ ժողովրդին զրկում են իր իսկ ազգային հեռուստաալիքից լսելու յուր հոգևոր պետի՝ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի պատգամը։

Այսու դադարեցնում ենք որևէ համագործակցություն Հանրային հեռուստաընկերության հետ. քանի դեռ կմնաք այսպես, ուրեմն Մայր Աթոռի Մատենադարանի և հրատարակչության դռները փակ են ձեր առաջ»: