Հայաստանն ակնկալում է, որ ՌԴ-ն կապահովի ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով. Մարուքյան

Հայաստանը ակնկալում է, որ  Ռուսաստանի Դաշնությունը քաղաքական գնահատական կտա Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող գործընթացներին և կապահովի անարգել շարժը Լաչինի միջանցքով:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերից կա տեղեկատվություն, որ բանակցություններ են ընթանում: Հույս ունեմ, որ այդ բանակցությունները արդյունք կտան, և միջանցքը կբացվի, որովհետև դրա այլընտրանքը էթնիկ զտման և այլ ցեղասպանական քաղաքականության իրագործումն է, որը որևէ պարագայում չպետք է թուլ տալ»,- ընդգծեց Մարուքյանը: