«Սպասենք նոր իրադարձությունների․ ավգյան ախոռները պետք է ամբողջությամբ մաքրել»․ Արթուր Սաքունց

«Սպասենք նոր իրադարձությունների․ ավգյան ախոռները պետք է ամբողջությամբ մաքրել»․ Արթուր Սաքունց
«Սպասենք նոր իրադարձությունների․ ավգյան ախոռները պետք է ամբողջությամբ մաքրել»․ Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է․

«Երբ Վանեցյանը իր հրաժեշտի խոսքում ասում էր ՀՀ վարչապետին. «Կանգ առ», նկատի ուներ այդօրվա երկու քրեական գործերի հարուցումը՝ Ալիկ և Վիգեն Սարգսյանների նկատմամբ, թե՞ այլ Սարգսյան էլ նկատի ուներ։

Փաստորեն Վանեցյանը չդիմացավ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման տեմպից ու ծավալից։

Դե ախր, կոռուպցիայի բացահայտումը ԱԱԾ֊ի գործը չի էլի, պետք է զբաղվեն միայն հետախուզությամբ ու հակահետախուզությամբ, այդ գործերով պետք է զբաղվի ոստիկանությունը և հատկապես կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։

Սպասենք նոր իրադարձությունների. ավգյան ախոռները պետք է ամբողջությամբ մաքրել»։