ԱՄՆ-ը պատրաստակամ է աջակցել Հայաստանին` տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ջանքերին․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ ընդդիմադիր պատգամավորներին

Դեսպան Քվինը խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների հետ մարտի 24-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում ընդգծել է Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ աջակցել Հայաստանի ժողովրդավարական ուղեգծին և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ջանքերին։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։