Հունվարի 10-ի Երեւան-Թեհրան-Երեւան չվերթը կայանալու է ըստ նախատեսված ժամանակացույցի

Armenia Airways ավիաընկերության հունվարի 10-ի  Երեւան-Թեհրան-Երեւան չվերթը կայանալու է ըստ նախատեսված ժամանակացույցի։

«Մինչդեռ, UR ավիաընկերության կողմից ս. թ. հունվարի 12-ին նախատեսած Էրբիլ-Երեւան-Էրբիլ չվերթը չեղարկվել է ավիաընկերության նախաձեռնությամբ։ 

Կոչ ենք անում զերծ մնալ ոչ հավաստի տեղեկատվության տարածումից եւ հետեւել մեր պաշտոնական հաղորդագրություններին։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շարունակում է հետեւել իրադարձությունների հետագա զարգացմանը»,- նշվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի տարածած հայտարարության մեջ։