«Լուսավոր Հայաստան»-ը բաց է բոլոր ուժերի հետ համագործակցության համար

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը երկրում իրավիճակը կայունացնելու նպատակով բաց է բոլոր ուժերի հետ համագործակցության համար, եթե խնդիրների լուծման հարցում մոտեցումները համընկնեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այս մասին ասաց խմբակցության նախաձեռնությամբ  հրավիրված` երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումներում:

Մարուքյանը հիշեցրեց, որ «Լուսավոր Հայաստան»-ը դեռ նոյեմբերի 14-ին՝ իրավիճակից ելքեր փնտրելու հույսով ներկայացրել էր 13 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ: «Խորհրդարանական երկիր լինելով՝ հասկանում ենք, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան խորհրդարանում, այս դահլիճում: Եվ խորհրդարանը պետք է ընտրի նոր վարչապետ՝ անցումային ժամանակաշրջանի վարչապետ: Հասկանում ենք, որ այս խորհրդարանը չի կարող պաշտոնավարել մինչև իր սահմանադրական ժամկետի ավարտը, դա է պատճառը, որ պետք է ընտրել անցումային վարչապետ»,-ասաց Մարուքյանը: 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։