Այս պահին ընթանում Սերոբ Տեր-Պողոսյանի դռնփակ դատը

Այս պահին ընթանում Սերոբ Տեր-Պողոսյանի դռնփակ դատը
Այս պահին ընթանում Սերոբ Տեր-Պողոսյանի դռնփակ դատը

Քիչ առաջ ՀՀ Ազգային Անվտանգության ծառայությունը ձեռնաշղթաներով Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է տարել Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ ՓԲԸ-ի եւ Մեթըլ Փրինս կորպորացիայի սեփականատեր, ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանին:
Ինչպես տեղեկացնում է Lragir.am էլեկտրոնային կայքը, այս պահին ընթանում է դռնփակ դատական նիստ: Մեղադրանքը պաշտպանում են ԱԱԾ քննչական վարչության 2 քննիչ, դատավորն է  Գագիկ Խանդանյանը: ԱԱԾ-ը դատարան է դիմել երկամսյան կալանքի համար:
Դատին ներկա է Տեր-Պողոսյանի փաստաբան Օսաննա Մարկոսյանը: Հեցնենք, որ Տեր-Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 140 հոդվածի հատկանիշներով` «Սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը»:
© Medialab.am