Ազգային ժողովում սահմանագծման և սահմանազատման թեմայով լսումներ կանցկացվեն

ԱԺ նիստերի դահլիճում նոյեմբերի 25-ին, ժամը 11:00-ին, կանցկացվեն խորհրդարանական լսումներ: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

«Լսումները ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ են»,- նշված է ԱԺ տարածած հաղորդագրության մեջ: