Նախարար Քերոբյանը ոգեւորվել է Գարուի համերգով. «Ոչ միայն հացիվ, այլ բանիվ»

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել.

«Այս տարի (և այսուհետև) պլանավորում ենք էապես հարստացնել մշակութային կյանքը և ինքներս մեզ ու զբոսաշրջիկներին առաջարկել ոչ միայն հացիվ, այլև բանիվ։ Գարուի համերգն արդեն իսկ անշլագով է սկսվում, տոմսերն համարյա սպառված են։

Հ.Գ. Մի քանի օրից կհայտնեմ գերաստղերի Հայաստանյան համերգների մասին»։

Սակայն, այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչ առնչություն ունի Վահան Քերոբյանը գերաստղերի, Գարուի համերգի եւ տոմսերի վաճառքի հետ: