Գյումրու թիվ 2 պոլիկլինիկան նոր, թվային շարժական ռենտգեն սարք ունի

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկան նոր, ժամանակակից, թվային շարժական ռենտգեն սարք ունի:

Հաշվի առնելով մարզային բուժհաստատությունների առանցքային կարևորությունը` առողջապահության նախարարության մշտական ուշադրության ներքո է բուժհիմնարկների հիմնանորոգման և վերազինման հարցը:

Նախօրեին աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը եղել է նաև Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայում, ծանոթացել է բուժհաստատության պայմաններին, խոսել անձնակազմի հետ, լսել նրանց հուզող խնդիրներն ու պատասխանել հարցերին:

Շնորհիվ նոր սարքավորման` վերջին շրջանում պոլիկլինիկայի ռենտգեն կաբինետ քաղաքացիների դիմելիությունն ակտիվացել է: Նշենք, որ սարքի արժողությունը շուրջ 13 մլն դրամ է կազմում: