Նոյան Տապանը՝ Մեծ և Փոքր Արարատների միջև գաղտնի ռեժիմային գոտու՞մ

Ժայռամագլցող, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Վլադիմիր Շատաևը կարծում է, որ Տապանը կարող է գտնվել Մասիսի վրա, սակայն՝ միայն արգելված գոտում: Ըստ Շատաևի՝ այնտեղ գտնվում է գաղտնի ռեժիմային օբյեկտը:

Շատաևն իր կյանքի 11 տարին նվիրել է Նոյան տապանի որոնողական աշխատանքներին, նա 13 անգամ բարձրացել է Մասիսի գագաթ՝ ամեն անգամ տարբեր ճանապարհներով:

«Ինտերֆաքսը» գրում է, որ Շատաևն անձամբ է տեսել, թե ինչպես են այդ կայան մտնում մեքենաներ և անհետանում հողի տակ:

«Այնպես որ, եթե Տապանը այնտեղ է և թաղված է հողում, մենք այնտեղ երբեք չենք հասնի», – հայտարարել է 74-ամյա ժայռամագլցողը:

© Medialab.am