Բաքուն և Լոնդոնը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի ռազմական ոլորտների ներկայացուցիչները Բաքվում բանակցություններ են վարել, քննարկել ռազմական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները: Այս մասին տեղեկացնում է «Ազատությունը»՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը։

«Քննարկվել են անվտանգության հարցեր, երկկողմ ռազմական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները», – ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ։