Սոչիում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը. «Ազատություն»

Սոչիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:Այս մասին հայտնում է «Ազատությունը»:

Ըստ հաղորդագրության, նախատեսվում է քննարկել հարցերի լայն շրջանակ, ներառյալ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը։

Ռուսաստանի ղեկավարը ողջունել է հայ գործընկերոջն ու հանդիպման մեկնարկի մամուլի համար բաց հատվածում նշել է, որ կքննարկվեն հայ-ռուսական համագործակցության թեմաները և տարածաշրջանային զարգացումները:

Նախորդ անգամ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները հանդիպել են մայիսի 25-ին Մոսկվայում՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում: