Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին

Հեղինակ MediaLab

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Սիրելի հայրենակիցներ.

Երկուշաբթի օրը, ժամը 18.30-ից այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ Ձեր հարցերին: Այդ հարցուպատասխանին կտրամադրեմ երեք ժամ:

Կպատասխանեմ ամենաշատ Լike հավաքած հարցերին: Ընդ որում, Լike -երի հաշվարկը կկատարվի հետեւյալ բանաձեւով՝ Like մինուս dislike եւ այլ արձագանքներ:

Այնպես որ՝ Դուք եք որոշում, թե որ հարցերին պատասխանեմ: Գրեք Ձեր հարցերը այստեղ: Մինչ հանդիպում՝ երկուշաբթի օրը, ժամը 18.30»: