Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը հանդիպում է ունեցել ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Այդ մասին հայտնում են ԱԺ-ից։

Անկաշկանդ մթնոլորտում կազմակերպված հանդիպմանը ԱԺ նախագահն ընդհանուր գծերով ներկայացրել է  պաշտոնական այցի հանդիպում-քննարկումների արդյունքները, պատասխանել ներկաների հարցերին:

ՌԴ-ում ապրող հայերն անդրադարձել են  համայնքային խնդիրներին, քննարկել հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքին առնչվող մի շարք թեմաներ:

Զրույցը հիմնականում ընթացել է  հայրենադարձմանն առնչվող հարցերի շուրջ:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկաներին խոստացել է  իր լիազորությունների շրջանակներում հարցերի բազմակողմանի ուսումնասիրման եւ կարգավորման վերաբերյալ հանձնարարականներ տալ: