Բռնցքամարտիկները մեկնել են Իտալիա` Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին

Հայաստանի կանանց և տղամարդկանց բռնցքամարտի հավաքականի ներկայացուցիչները մեկնել են Իտալիա` Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց թիմի կազմից ուղեգրի համար կպայքարեն Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ), Դավիթ Չալոյանը (+92 կգ), իսկ կանանցից` Անուշ Գրիգորյանը (50 կգ), Տաթևիկ Խաչատրյանը (54 կգ), Էլիդա Քոչարյանը (60 կգ) և Անի Հովսեփյանը (70 կգ):