Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց հերթական միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, կայացած նիստում մերժեց Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը:

Ըստ այդմ` Քոչարյանի կշարունակի մնալ կալանքի տակ: Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի փաատաբանները միջնորդել էին գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի և իրենց պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ սահմանելով դրա ողջամիտ չափը։

Ներկայացնելով միջնորդությունը՝ փաստաբան Արամ Վարդևանյանը նշել էր, որ նախորդ միջնորդությունը, որը ներկայացվել էր սեպտեմբերի 17-ին, մերժվել էր այն պատճառաբանությամբ, որ գրավը չի կարող զսպել գործի խոչընդոտման ռիսկը։ Որոշման հրապարակումից անցել է մոտ 2 ամիս, մինչդեռ՝ ամեն օրը նվազեցնում է խոչընդոտման ռիսկը։

Աղբյուրը՝ Factor.am