Ես խոսքի տեր մարդ եմ․ Քոչարյանը պատասխանեց դատավորին հետաքրքրող հարցին

Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանը դատական նիստի ընթացքում իրեն հետաքրքող մի քանի հարց ուղղեց Ռոբերտ Քոչարյանին՝ կապված նախկին վարչապետների անձնական երաշխավորության միջնորդության հետ։

Ւնչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, դատավորը հետաքրքրվեց, թե արդյոք ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը կարո՞ղ են ազդել պատշաճ վարքագծի վրա։

Դատավորը նշեց, որ իր համար կարևոր է հասկանալ, թե Քոչարյանի և երաշխավորողների միջև հարաբերություններն այնպիսի՞ն են, որ ՀՀ երկրորդ նախագահը հաշվի կառնի նրանց կարծիքը կամ նրանց երաշխավոր լինելու հանգամանքը։

Քոչարյանը ասաց, որ նրանց միջև տասնամյակների հարաբերություններ են ձևավորված և պահպանվել են մինչև կալանավորումը, ուստի անտարբեր չի նրանց կարծիքի նկատմամբ։

«Ինձ համար մեծ պատասխանատվություն է, թե ինչ վարքագիծ կդրսևորեմ և ինչպիսի հանրային արձագանք դա կունենա»,- ասաց Քոչարյանը։

Նա նշեց, որ թե աջակիցների, թե այն մարդկանց կողմից, ովքեր իրեն չեն ընդունում, կա ձևավորված մի կարծիք, որ ինքը խոսքի տեր մարդ է և երբեք պատասխնատվությունից չի խուսափել։