Ոչնչացնել մի քանի զորամաս, պայթեցնել ջրամբար. Պետք են լուրջ քայլեր

Ոչնչացնել մի քանի զորամաս, պայթեցնել ջրամբար. Պետք են լուրջ քայլեր
Ոչնչացնել մի քանի զորամաս, պայթեցնել ջրամբար. Պետք են լուրջ քայլեր

www.lragir.am-ի զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

-Պարոն Պապյան, Ադրբեջանը  ԼՂՀ օդային տարածքը հայտարարել է ոչ թռիչքային գոտի, այսինքն՝ Ադրբեջանը հայտարարում է, որ խոցելու է յուրաքանչյուր օդանավ ու ուղղաթիռ, որը կլինի ԼՂՀ օդային տարածքում: Սա կարծեք թե նոր իրավիճակ է հակամարտության ողջ ժամանակահատվածում: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, ի՞նչ պետք է անի Ղարաբաղը այս պարագայում և ի՞նչ զարգացումներ են հնարավոր:

-Ակնհայտորեն զարգացումները գնալու են իրավիճակի լարման: Նման հայտարարությունն իր մեջ երկու բաղադրիչ ունի՝ մեկը ռազմականն է, որը վտանգ է ներկայացնում, և ուղղաթիռ խփելը ցույց է տալիս, որ կատակ չեն անում: Երկրորդը քաղաքական է: Ի՞նչ է նշանակում, որ Ադրբեջանը հայտարարում է՝ Ղարաբաղի երկինքը ոչ թռիչքային գոտի է: Նշանակում է, որ ինքն ասում է, որ Ղարաբաղի տարածքն իմ սուվերենությունն է, իմ տարածքն է: Դրանով նա հստակ քաղաքական հայտարարություն է անում, որ Ղարաբաղը դա Ադրբեջան է: Եվ եթե ինքը սկսի դա կիրառել, նշանակում է պետք է փորձի հաստատել այն, ինչը միջազգային իրավունքի մեջ կոչվում է Effective Control, որովհետև սուվերենության բաղադրիչներից մեկն էլ հենց դա է: Այնպես որ, Ադրբեջանն անում է իր քայլերը, մենք էլ մերը պիտի անենք:

Մեր անելը համարժեք և մի բան էլ ավելի պատասխանն է: Եթե մենք առաջիկա 1-2 շաբաթվա մեջ ինչ-որ լուրջ գործողություն չանենք, իսկ «լուրջ գործողությունն» այն է, որ պիտի ոչնչացնենք այն դիրքերը, որտեղից կրակ է բացվել, ոչնչացնել մի քանի զինվորական մաս, պայթեցնել ջրամբար, որը մի քանի տասնյակ հազար զոհեր կտանի: Իսկ մնացածը մերոնք քամի են անում, երբ ասում են կպատժենք. մենք դա չենք տեսել: Մենք նման բաներ շատ ենք տեսել, երբ ասում են՝ տեսեք, նրանք մի հատ սպանեցին, մենք 10 հատ սպանեցինք, ո՞ւր է: Էդ սպանվածներն այդպես էլ մեջտեղ չեն գալիս: Ինչպես ասում են՝ աչքս տեսնի, թող մենք տեսնենք, որ ունենք բանակ, որին ենք տալիս բյուջեի մի զգալի մասը: Ես նկատել եմ նաև մի միտում, որ ասում են՝ գիտեք, կողքից խորհուրդ տալը հեշտ է, բայց մոռանում են, որ դա մեր բանակն է, մենք ենք պահում, և երբ մարդը որոշում է գնալ դառնալ զինծառայող, դա իրենց պարտականությունն է: Ես էլ ժամանակին եմ իմ կռիվն արել, հետևաբար իրենք էլ իրենցը պիտի անեն: Եթե մենք պիտի բանակ պահենք, հսկայական ծախս անենք, գեներալիտետն էլ թագավորի պես ապրի ու ոչինչ չանի, այդ դեպքում այդ բանակն էլ մեզ պետք չէ: Պիտի ցույց տան, որ մենք ունենք արդյունավետ բանակ, որ երբ ասում են ամենակայացած կառույցն է, համոզվենք, որ դա իսկապես այդպես է: Կարդալ ավելին