Հայրենիք վերադարձածներից բոլորը Շիրակի մարզից են․ պատգամավոր

ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

«Հայրենիք վերադարձած մեր տղաների հետ «Մուրացան» բժշկական կենտրոնում ենք, որտեղ անցնում են բուժզննություն: Վերադարձածներից բոլորը Շիրակի մարզից են: Մաղթենք շուտափույթ հայրենադարձում մյուսներին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բաքվից Հայաստան է վերադարձել 5 գերի։