Բեռլինի Մարիենֆելդե թաղամասում տղամարդը պատանդ է վերցրել կնոջը և նրան պահում է Rewe սուպերմարկետում։
Գերմանիայի մայրաքաղաքի ոստիկանության հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել ուրբաթ՝ հուլիսի 10-ին, ժամը 22։00-ից հետո։ Շաբաթ վաղ առավոտյան՝ մոտ 04։30-ին, ոստիկանության ներկայացուցիչ Շտեֆան Պետերսեն-Շյումանը dpa գործակալությանը հայտնել է, որ գործողությունը շարունակվում է, իսկ ոստիկանությունը կապ է պահպանում պատանդառուի հետ։
Հանցագործության շարժառիթը դեռ հայտնի չէ։
Սուպերմարկետի տարածքը շրջափակված է։ Դեպքի վայրում աշխատում են հատուկ նշանակության ստորաբաժանումը, ոստիկանության և շտապօգնության մեքենաները։ Վաղ առավոտյան ոստիկանները սանդուղք են մոտեցրել շենքին և փորձել ներսում տիրող իրավիճակը դիտարկել։
dpa-ի տեղեկություններով՝ պատանդառության պահին խանութում եղել են նաև մի քանի աշխատակիցներ։
Մարիենֆելդեն Բեռլինի հարավում՝ Տեմպելհոֆ-Շյոնեբերգ շրջանում գտնվող հանգիստ բնակելի թաղամաս է։ Սուպերմարկետը գտնվում է Հիլդբուրգհաուզերշտրասե փողոցում։



















