ՀՀ ՊՆ ղեկավարը ՀԱՊԿ ԳՔ-ին ներկայացրել է սահմանին հավաքական պաշտպանության մեխանիզմների գործարկումից ակնկալիքները

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 16-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ:

Ըստ աղբյուրի՝ խոսելով սահմանային իրավիճակի մասին, Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՀԱՊԿ հավաքական պաշտպանության մեխանիզմների գործարկման վերաբերյալ տևական ժամանակ առկա խնդիրները և ՀՀ պաշտպանության նախարարության ակնկալիքները: