Հրդեհ՝ Ազատավան գյուղում․ տուժածը 14 տարեկան է. ՆԳՆ

Օգոստոսի 25-ին, ժամը 10։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ազատավան գյուղի Թումանյան փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:04-ին, մարվել՝ 11:15-ին: Մասամբ այրվել են տան խոհանոցը՝ մոտ 5 քմ, գույք և կենցաղային իրեր։

Հրդեհի հետևանքով տուժած Ս․ Կ․-ն (ծնված 2009 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար։